ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Մա՛մ, տես` ինչ սիրուն է պարում ջուրը»

«Մա՛մ, տես` ինչ սիրուն է պարում ջուրը»
27.10.2017 | 12:24

Հայաստանի նկարիչների միությունում բացվել է էՄՄԱ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ գեղանկարների անհատական երկրորդ ցուցահանդեսը:


Պայմանականորեն ցուցահանդեսը կրում է «Մտորումներ կյանքի մասին» խորագիրը: Երիտասարդ նկարիչը արվեստասերներին ներկայանում է չորս տասնյակ կտավներով` «Ադաթը», «Մեղանչում», «Ձգտում», «Արցախյան լուսաբաց», «Հակամարտություն», «Պատերազմ», «Մղձավանջ»... Նկարում է յուղաներկով, գերադասում է մտորումները կտավին հանձնել գիշերվա ժամերին: Նկարներ կան, որ ստեղծում է մեկ-երկու օրում, որոշ աշխատանքներ ավելի երկար ժամանակ են պահանջում, նկարում է, դադար տալիս, նորից անդրադառնում: Անավարտ կտավներ չունի, անավարտ մտքեր կան` էսքիզներ, որ դեռ չի փորձել հանձնել կտավին:


Նկարչուհու մայրը` Նաիրա Թումանյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ դուստրը նկարել սկսել է 10 տարեկանից: Պատմեց, որ մի օր պուրակում ցայտաղբյուրներին նայելիս` Էմման ասել է. «Մա՛մ, տես` ինչ սիրուն է պարում ջուրը»: Այս միջադեպը կարծես հուշել է ծնողներին` ինչ ուղղություն պետք է ընտրի դուստրը: Էմման սովորել է Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցում: Երբ ծնողները դիմել են մասնագետներին` անհատական պարապմունքների համար, ասել են, որ մասնագիտական միջամտության կարիք չկա, հենց տեխնիկան մեջտեղ գա, նկարները կկորցնեն իրենց իմաստը:


Լրագրողներից մեկը հետաքրքրվեց` գենետիկ գործոնը դեր ունի՞, Էմման գուցե ինչ-որ մեկից ժառանգե՞լ է նկարելու շնորհքը: Մայրն ասաց, որ Էմմայի հայրը` Կարեն Թումանյանն է երբեմն նկարում: Ավելի շուտ` արվեստագետի ջիղ է ժառանգել: Հովհաննես Թումանյանը Էմմայի ազգականն է պապիկի կողմից, Բաբկեն Ներսիսյանը` տատիկի:
Իր նկարները Էմման առաջինը ցույց է տալիս ծնողներին: Տիկին Նաիրան ասաց, որ ոչ մի դեպքում չեն միջամտում, բայց Էմման ուշի ուշով հետևում է ծնողների արձագանքին, ըստ այդմ, որոշում է` շարունակի՞, թե՞ փոփոխի նկարը:
Հետաքրքրվեցի` կա՞ ինքնանկար ցուցադրված աշխատանքներում: Նկարչուհու մայրն ասաց, որ, իրենց կարծիքով, նկարներից մեկում դուստրը պատկերել է ինքն իրեն` տխրության պահին:


Կարեն Թումանյանն ասաց` ուրախ է ու տպավորված, որ այս ցուցահանդեսի աշխատանքներն ավելի բաց գույներով են, քան նախորդը, չնայած կարծում է, որ չի կարելի պարտադրել, նկարը հոգեաշխարհ է, եթե սև է, նկարիչը պետք է սևը ցույց տա, եթե սպիտակ է, ուրեմն` սպիտակ: Չի կարող երաշխավորել, թե հաջորդ ցուցահանդեսում որ գույները կգերակշռեն: Ընդգծում է, որ աշխատանքների հայկականությունը երևում է թեմաներից, գույներից, նախշերից, կերպարների հագուկապից, տարազներից: Ասաց նաև, որ ցուցահանդեսներ են նախատեսվում արտերկրում: Հրավերներ կան տարբեր երկրներից:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4517

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ